Կանանց և մայրության տոնի առթիվ Դիլիջանի <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի <<Մեղեդի>> համույթի սաները իրենց երգերով և պարերով ողջունեցին Հաղարծնի դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին: Այդ օրը դարձավ տպավորիչ աշակերտների և ուսուցիչների համար:
Bridge of Hope Dilijan
<<Հույսի կամուրջ>> ՀԿ Դիլիջանի մասնաճյուղում նշվեց <<Սուրբ Վալենտինի>> տոնը
<<Սերը կյանք է…>> ահա այս խորագիրն էր կրում փետրվարի 14-ին <<Հույսի կամուրջ>> ՀԿ Դիլիջանի մասնաճյուղում կայացած <<Սուրբ Վալենտինի>> տոնին նվիրված միջոցառումը, որը նշվեց առանձնակի շուքով: Միջոցառմանը մասնակցում էին կենտրոնի սաները, ինչպես նաև քաղաքի տարբեր դպրոցներից հրավիրված աշակերտներ, ուսուցիչներ, այլ հյուրեր: Սիրահարների օրվան նվիրված երեկոն սկսվեց օրվա խորհրդին նվիրված բանավեճով, որից հետո մասնակիցների դատին ներկայացվեց թեմային համահունչ կարճամետրաժ ֆիլմ, տեղի ունեցավ քննարկում: Օրվա առթիվ կազմակերպվել էին նաև ուրախ ժամանցային ծրագրեր. դիսկոտեկ, զվարճալի ու հետաքրքիր մրցույթային խաղեր և այլն:
Միջոցառման ավարտին կենտրոնի բակում վառվեց մոմերից պատրաստված օրվա խորհրդանիշը: Ինչպես մասնակից երեխաներն ասեցին` վարռվել էր հանուն սիրո:
Բոլոր նկարները դիտեք մեր ՖՈՏՈՍՐԱՀՈՒՄ
Հայոց բանակի կազմավորման 20 - ամյակի կապակցությամբ, հունվարի 27-ին, Դիլիջանի <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի սաները այցելեցին Դիլիջանի զորամաս և իրենց պարային համարներով ողջունեցին զինվորներին:
Բոլոր նկարները դիտեք մեր ՖՈՏՈՍՐԱՀՈՒՄ
Подписаться на:
Сообщения (Atom)